Փաշինյանը մանրամասներ է հայտնել Էրդողանի հետ հանդիպումից
Քաղաքական
Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից իմ տպավորությունները դրական են: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետը: Նա նշել է, որ Թուրքիա գնացել է ոչ թե հայ-թուրքական օրակարգով, այլ՝ Թուրքիա-Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների օրակարգով․ որը շատ կարևոր նրբություն է:
«Սա կարևոր նրբություն է։ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից իմ տպավորությունները դրական են։ Բոլոր հարցերը քննարկվել են՝ կոմունիկացիաների բացումից մինչև Անիի պատմական կամրջի վերականգնում», – ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ թեև հանդիպումը չի հանգեցրել կոնկրետ արդյունքների, օրինակ՝ սահմանը չի բացվել, բայց գործընթացը պետք է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով։
«Այդպիսի բարդ և խորը խնդիրները մեկ գործողությամբ չեն լուծվում։ Պետք է վստահություն ստեղծել, նաև հանրություններին նախապատրաստել։ Բայց ես կասկած չունեմ, որ այդ կետին հասնելու ենք՝ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, սահմանը կբացվի»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների ձևավորումը բխում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատևության ռազմավարությունից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ