Թրամփի մաքսատուրքերն ազդել են Բաֆետի բիզնեսների վրա
ԱՄՆ
Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway կոնգլոմերատը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականության հետևանքով զգալի վնաս է կրել սպառողական ապրանքների բիզնեսը։ ԱՄՆ ներկրված ապրանքների մաքսատուրքերի բարձրացման պատճառով ընկերության նման ապրանքանիշերը՝ Fruit of the Loom, Jazwares և Brooks Sports, երկրորդ եռամսյակում ունեցան 5.1% եկամտի նվազում՝ հասնելով 189 միլիոն դոլարի։
Ընկերության տվյալներով՝ մաքսատուրքերը պատվերների և առաքումների ուշացում են առաջացրել, սակայն Brooks Sports բրենդի կոշիկների վաճառքը՝ հակառակ միտմանը, աճել է 18.4%-ով՝ շնորհիվ մեծացած վաճառքի ծավալների։
Բաֆեթն ավելի վաղ հայտարարել էր, որ ազատ առևտուրը պետք է խթանվի, իսկ մաքսատուրքերը չպետք է դառնան «զենք»։ Երկրորդ եռամսյակում Berkshire Hathaway-ի օպերատիվ եկամուտը նվազել է 4%-ով՝ կազմելով 11.16 միլիարդ դոլար։ Այս ցուցանիշը դիտվում է որպես ԱՄՆ տնտեսության վիճակի կարևոր ցուցիչ ներդրողների համար։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել