Գերմանիայում հրշեջների առաջնության ժամանակ հնչել է նացիստների հետ կապ ունեցող երգ
Աշխարհ
Գերմանիայի Թորգաու քաղաքում հրշեջների ազգային առաջնության բացման ժամանակ կազմակերպիչները պետական օրհներգի փոխարեն ներառել են «Գերմանացիների Երգի» սկիզբը, որն ասոցացվում է նացիստների հետ։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը։
Միջոցառման ժամանակ հնչած երգը սկսվել է «Գերմանիան ամենից վեր» բառերով՝ հենց այս տողն է կապվում նացիստական վարչակարգի հետ։ Այն երկար տարիներ արգելված էր հնչեցնել հանրային միջոցառումներում։
Հրապարակման մեջ նշվում է, որ դեպքն առաջացրել է սկանդալ և լուրջ քննադատություն։ Ավելի վաղ Շվեյցարիայում ոստիկանությունը հայտնաբերել էր 25 հոգանոց խումբ, որոնք հագած էին նացիստական համազգեստով և շրջում էին Բեռնի Ալպերում։ Խմբում եղել են ԱՄՆ-ից և եվրոպական տարբեր երկրներից մարդիկ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ