Սպիտակ տանը քննարկել են մաքսատուրքերի վերանայման հնարավորությունը
ԱՄՆ
Միացյալ Նահանգները չի փոխի առևտրային սակագների չափը՝ առանց նոր գործարքների, եթե շուկաները բացասաբար արձագանքեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականությանը։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տանը կից Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը։
Նրա խոսքով՝ բոլոր գործարքները վերջնական են։
Հասեթը ընդգծել է, որ շուկայի խաղացողները դրական են ընդունել կնքված առևտրային համաձայնագրերը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը հասել է նրան, որ Եվրոպան բացել է իր շուկաները ամերիկյան արտադրանքի, ֆերմերների և փոքր բիզնեսի համար։
Խորհրդի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար սահմանվել են 15% մաքսատուրքեր, որոնք Վաշինգտոնին տարեկան կբերեն մոտ 100 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)