Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, բայց պայմանով
Քաղաքական
Կրեմլում հայտարարում են՝ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն միայն այն դեպքում, եթե մինչ այդ ավարտվի փորձագետների մակարդակով անհրաժեշտ աշխատանքը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով՝ ընդգծելով, որ Պուտինը նման հանդիպումը չի բացառում։
«Նախագահը անձամբ չի բացառում այդ հանդիպման անցկացումը, բայց դրա համար պետք է նախապես իրականացվի անհրաժեշտ աշխատանք փորձագետների մակարդակով», — հայտարարել է Պեսկով՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարությունը հնչում է ռուս-ուկրաինական պատերազմի խորացման և միջազգային միջնորդության նոր փորձերի ֆոնին, երբ աշխարհը սպասում է նոր զարգացումների Մոսկվայի և Կիևի միջև հարաբերություններում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)