Վաշինգտոնը փնտրում է Ուկրաինայի հարցի լուծումը. Կրեմլ
Քաղաքական
Կրեմլում հայտարարում են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով երկխոսությունը չի դադարել։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակում է միջնորդական ջանքերը և որոնում է ուկրաինական կարգավորման ուղիներ։
Պեսկովի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը դեռևս ակտիվ է ուկրաինական հարցում և պահպանում է կապը Մոսկվայի հետ։ Ըստ РИА Новости-ի, Պեսկովն ընդգծել է, որ թեև հարաբերություններն ընդհանրապես լարված են, երկխոսությունը պահպանվում է։
Ավելի վաղ նա նշել էր, որ հնարավոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպի Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, որը, ըստ կանխատեսումների, Մոսկվա կարող է ժամանել օգոստոսի 6-ին կամ 7-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)