Ռուսաստանում ենթադրում են՝ ԱՄՆ-ի ատոմային սուզանավերը կարող են գտնվել Ճապոնական ծովում
Քաղաքական
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ատոմային սուզանավեր կարող են տեղակայված լինել Ճապոնական ծովում։ Այս մասին հայտարարել է ռուս ռազմական փորձագետ, կապիտան Վասիլի Դանդիկինը՝ մեկնաբանելով Թրամփի վերջին հայտարարությունը, որ սուզանավերը տեղափոխվել են «պատշաճ շրջան»։
Դանդիկինի խոսքով՝ այժմ այդ տարածքում անցկացվում են ռուս-չինական «Ծովային փոխգործակցություն 2025» զորավարժությունները, և սուզանավերի տեղակայումը կարող է լինել նաև Միջերկրական կամ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, որտեղ ամերիկյան սուզանավերը մշտապես հերթապահում են։
Ռուս ռազմական շրջանակներում սա ընկալվում է որպես սպառնալիքի գործիք, քանի որ նման սուզանավերի տեղաշարժը գաղտնի է։ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը կոչ է արել բարձրացնել ՌԴ զինված ուժերի մարտական պատրաստվածությունը՝ ի պատասխան Վաշինգտոնի քայլերի, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)