Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի «Սարդոստայն» նոր գործողությանը
Քաղաքական
Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են Ուկրաինայի հնարավոր նոր «Սարդոստայն» (Պաուտինա) անվանումով հարձակողական գործողությանը։ Այդ մասին գրել է ամերիկյան The National Interest պարբերականը՝ հղում կատարելով ռուսական և արևմտյան աղբյուրներին։
Պարբերականի վերլուծաբան Սթավրոս Ատլամազողլուն նշում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի բազաներում սկսել են կառուցել ամրացված թռիչքուղիներ և պաշտպանիչ թռիչքային անգարներ՝ գմբեթաձև տանիքներով և պայթյուններից պաշտպանող հաստ դռներով։ Որոշ կառույցներ նաև ծածկվել են հողով՝ լրացուցիչ պաշտպանության համար։
Ատլամազողլուի կարծիքով, սակայն, անօդաչու սարքերը շարունակում են վտանգ ներկայացնել, քանի որ նրանց արժեքը պայմանավորված է ոչ թե ուժեղ պայթյուններով, այլ կիրառման ճկունությամբ և աննկատելիությամբ։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչը հուլիսին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է նոր նմանատիպ հարվածների Ռուսաստանի տարածքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)