Հնդկաստանի վարչապետը «հանդարտ հայտարարություն է արել» Թրամփի սպառնալիքների ֆոնին․ Bloomberg
ԱՄՆ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին «հանդարտ հայտարարություն» է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուսական նավթ չգնելու պահանջների ֆոնին: Մոդին ընդգծել է Հնդկաստանի տնտեսական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
«Մոդին հանդարտ հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սակագնային սպառնալիքների կապակցությամբ», - ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով Մոդին ընդգծել է Հնդկաստանի տնտեսական շահերը պաշտպանելու կարևորությունը համաշխարհային իրավիճակում անորոշության պայմաններում։
Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ Մոդիի կառավարությունը հնդկական նավթավերամշակման գործարաններին հրահանգ չի տվել դադարեցնել ռուսական նավթի գնումները, և դրանք կասեցնելու որոշում դեռևս չի կայացվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)