Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան «Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը 

ՆԳ նախարարը պարեկներին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը միջպետական ու համայնքային ավտոճանապարհներին

Հասարակություն

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Արարատի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Սարգսյանը մասնակցել է Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրահանգավորմանը։

«ՆԳ նախարարը պարեկներին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը միջպետական ու համայնքային ավտոճանապարհներին՝ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու և տուժողների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով։ Հանձնարարել է նաև ծառայության ընթացքում ոստիկանության գործառույթներին չվերաբերող խնդիրներ նկատելիս պատշաճ արձագանքել ու տեղեկացնել Օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի խնդրին լուծում տալու նպատակով տեղեկացվեն նաև պատկան մարմինները։

ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ Ըստ այդմ, մարզում աճել են լատենտային հանցագործությունների թիվը, ինչը պայմանավորված է դեպքերի բացահայտման աճով, նվազել են՝ հրազենի ու որպես զենք օգտագործված առարկաների գործադրմամբ կատարված դեպքերը։

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում գրանցված 664 հանցանքից բացահայտվել է 562-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները, ինչը պայմանավորված է ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման աճով։

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում գրանցվել է հանցագործության 163 դեպք, բացահայտվել՝ 136-ը։ Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցանքները, աճել՝ կառավարման կարգի դեմ ուղղվածները։

Ընդհանուր պատկերում ամենաբարձրը Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի բացահայտումների ցուցանիշն է։ Անցած 6 ամսվա ընթացքում գրանցված 241 դեպքից բացահայտվել է 218-ը։ Չբացահայտված դեպքերի թվում կան սեփականության դեմ ուղղված ոչ մեծ ու միջին ծանրության հանցանքներ։ Բաժնի սպասարկման տարածքում անչափահասի մասնակցությամբ դիտավորությամբ կատարված հանցագործություն չի արձանագրվել։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում գրանցված 359 դեպքից բացահայտվել է 307-ը։ Աճել են հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, սեփականության դեմ ուղղվածների պատկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնն է, իսկ մարդու առողջության դեմ ուղղված հանցանքները նվազել են։

Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 7677 ահազանգ՝ 1298-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Արարատի պարեկները կազմել են ընդհանուր 33․778 արձանագրություն՝ 35-ով պակաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, նրանք բացահայտել են 399 հանցանք, որոնցից 34-ը ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են։

Արփինե Սարգսյանն, անդրադառնալով մարդու դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությանը, հանձնարարել է ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումները կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող անձանց շրջանում՝ միջանձնային խնդիրների հնարավոր հանցավոր հետևանքները կանխելու համար։

Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև մարզի քրեական ոստիկանների՝ բնակարանային գողությունների և ապօրինի հանքարդյունաբերության բացահայտումներին՝ դրական գնահատելով կատարված աշխատանքը։ Նա միաժամանակ հանձնարարել է այդ ուղղություններով իրականացնել խորքային վերլուծություն և առաջիկա միջոցառումներն ակտիվ շարունակել՝ հիմնվելով վերլուծությունների վրա։

ՆԳ նախարարը Համայնքային ոստիկանության Արարատի մարզի տարածքային բաժինների աշխատակիցներին հանձնարարել է ակտիվացնել շփումները բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, անչափահասների շրջանում տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում՝ պարբերական դարձնել այցելությունները ուսումնական հաստատություններ՝ այդ կերպ իրականացնելով և՛ կանխարգելում, և՛ առկա խնդիրների գույքագրում։

Արփինե Սարգսյանը առանցքային է համարել մի շարք ուղղություններով գործնական քայլերի ձեռնարկումը, ինչպիսիք են՝ անկախ ծառայության բնույթից համագործակցված աշխատանքը, ներքին համագործակցությունից զատ՝ նաև իրավապահ այլ կառույցների հետ փոխգործակցությունը, օպերատիվ-վերլուծական ու փաստաթղթաշրջանառության կարողությունների զարգացումը, քննչական մարմինների հետ համատեղ անհրաժեշտ ապացուցողական բազա ձևավորելը՝ ցանկացած ծանրության հանցանքով։

ՆԳ նախարարը վերահաստատել է իր մոտեցումները՝ յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ դրսևորել օբյեկտիվ մոտեցում, բացառել խտրական վերաբերմունքը՝ առաջնորդվելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով։

Քննարկման առարկա են դարձել նաև կադրային համալրումներին, գործող ծառայողների վերապատրաստումներին ու առաջխաղացմանը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, շենքային ու նյութատեխնիկական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր։

Ծառայության առավել արդյունավետ կազմակերպման նպատակով Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հատկացվել է էլեկտրոմոբիլ։ Նախատեսվում է առաջիկայում էլեկտրոմոբիլներ հատկացնել նաև Համայնքային ոստիկանության Արարատի մարզի տարածքային բաժիններին։

Այնուհետև Արփինե Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում օպերատիվության ու ներդրած ջանքի համար։

Նույն օրը նախարար Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Արտաշատի բաժին ու քաղաքացիներից հետաքրքրվել մատուցվող ծառայությունների որակի մասին։

Նախարարը եղել է նաև ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արտաշատի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ շրջել հաստատության տարածքում և հաղորդակցվել քաղաքացիների հետ, որոնք դրական են գնահատել մատուցվող ծառայությունների որակը»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ) Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացածը 23-ամյա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու Կինը 40 տարի իր պահարանում նկար է պահել և պարզել, որ այն կարող է արժենալ 3 միլիոն դոլարՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ) Մոտ 50 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Bloomberg. Եվրոպան սպառում է Patriot համակարգերի համար նախատեսված որսորդական հրթիռներըՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինԿրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ) Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ) Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն է ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերաբերող դիմում Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Էրդողանը կրկին առաջարկել է Ստամբուլը որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայրՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խnւլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Ռիները կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԶեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել «Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել Թուրքիայում հիվանդանոցի մաքրուհուն կասկածել են վիրահատություններին մասնակցելու մեջՎթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզումԷրդողանը մտադիր է շարունակել ուկրաինական հարցի քննարկումը Պուտինի հետԱդրբեջանի առաջնային պլանավորման մեջ Արցախի ամբողջական օկուպացիա գոյություն չուներ. ԱբրահամյանՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ըԵգիպտոսի տրանսպորտի նախարարին կոչ են արել հրաժարական տալ գնացքի վթարից հետոՓաշինյանը Ալիևի վասալի կարգավիճակում է` վասալները տերերին չեն պատասխանում` հնազանդորեն կատարում ենՄոլդովայի նախկին նախագահը Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրը անվանել է խելագարության գագաթնակետՆիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը մտադիր է դառնալ Ֆրանսիայի նախագահըՓաշինյանը կարողանում է կողքի աղմուկներով ամբողջ ժողովրդին կուրացնել. ԹանդիլյանՊեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերըԻսպանիան քննարկում է TikTok-ի կասեցումը՝ երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսանյութերի բացահայտումից հետոՍահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք. ՉալաբյանՈւկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Ռուսաստանի կողմից կռվելիսՈչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համարԿրակովի հրաձիգը ինտերնետում հետաքրքրված է եղել հարձակումներովՊաղեստինը ժամանակավորապես արգելել է արաբ իսրայելցիներին հող գնել ու վաճառել՝ հրեաների գործարքներից հետոՍամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանումԻտալիայի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ Հռոմը չունի Կիևին օգնելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները
Ամենադիտված