Թրամփի սպառնալիքները կարող են խոչընդոտել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին Ռուսաստանի ուղղված սպառնալիքներն իրականում կարող են խոչընդոտել Ուկրաինայի պատերազմի ավարտին։ Այս մասին գրել է ռազմական վերլուծաբան Ջեննիֆեր Կավանան Unherd պորտալում հրապարակված հոդվածում։
Նրա գնահատմամբ՝ Թրամփի փորձերը վախեցնել Մոսկվային հակաարդյունավետ են և հակասում են Վաշինգտոնի պաշտոնական նպատակներին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման և պատերազմին վերջ տալու հարցում։ Կավանան ընդգծել է նաև, որ ամերիկյան նախագահից հնչող միջուկային սպառնալիքները միայն սրում են իրավիճակը, ինչի հետևանքով Վլադիմիր Պուտինը կարող է կորցնել բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը։
Հիշեցնենք, որ Թրամփը վերջերս կարգադրել էր տեղաշարժել երկու ամերիկյան ատոմային սուզանավ՝ ի պատասխան Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հռետորաբանության։ Թրամփը հայտարարել էր, որ այս քայլը անհրաժեշտ է՝ «պատրաստ լինելու ցանկացած սպառնալիքի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)