ԱՄՆ-ում բացվել է մանկական ճամբար, որն ամբողջությամբ ղեկավարում են տատիկները
ԱՄՆ
Կալիֆոռնիայում բացվել է մանկական ճամբար, որտեղ տարեց քաղաքացիները ճամբարականներին սովորեցնում են կյանքի հմտություններ, գրում է Associated Press-ը։
Գործակալությունը գրում է, որ ճամբարը բացվել է Օրինջ շրջանի Ֆուլերտոն քաղաքի համայնքային կենտրոնում, որտեղ ապրում են բազմաթիվ արաբներ, և շատ ճամբարականներ և տատիկներ սերում են այդ համայնքներից։ Նախաձեռնությունը ներկայացրել են Olive Community Services կազմակերպությունը և Golden Connections ակումբը՝ նպատակ ունենալով օգնել և աջակցել տարեցներին։
«Մեկուսացումն ու միայնությունը այն բաներն են, որոնց հետ տարեցները բախվում են, և նրանց դուր է գալիս, երբ երիտասարդներ են իրենց կողքին», - ասել է Olive Community Services ծրագրի ղեկավար Զեյնաբ Հուսեյնը։
Երեխաները նշել են, որ տարեց ուսուցիչները իրենց վերաբերվում են ինչպես իրենց թոռներին՝ փոխանցելով իրենց փորձն ու գիտելիքները։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)