Փորձագետը պարզաբանել է՝ ինչու Ուիթքոֆի մոսկովյան այցը հետաձգվեց
Քաղաքական
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի այցը Մոսկվա հնարավոր է հետաձգվել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Արևմուտքին հղված ազդակների պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ, միջազգային հարցերի փորձագետ Ալեքսեյ Մարտինովը, գրում է РИА Новости-ն։
Մարտինովը նշել է, որ Ուիթքոֆի այցը սպասվում էր հանգստյան օրերին՝ նրա Իսրայել կատարած ուղևորությունից անմիջապես հետո, սակայն այն չկայացավ։ Նա հիշեցրել է, որ նույն օրը Պուտինը Վալաամում հանդիպել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին և այդ հանդիպման ընթացքում հնչեցրել էր «միջազգային ազդակներ, այդ թվում՝ ԱՄՆ ուղղությամբ»։
Փորձագետի կարծիքով, հենց այդ հայտարարությունները կարող էին ստիպել ամերիկյան կողմին վերանայել բանակցությունների որոշ նրբություններ։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Ուիթքոֆին՝ Մոսկվա այցի ընթացքում։ Այցը սպասվում է օգոստոսի 6-ին կամ 7-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)