Բժիշկը նշել է, թե օրվա որ ժամին կարելի է խմել վերջին բաժակ սուրճը
Այլ
Սուրճը կարող է խանգարել քնելուն, եթե մարդը վերջին բաժակը խմի քնելուց վեց ժամ առաջ։ Այս մասին Terra-ին տված հարցազրույցում զգուշացրել է Սան Պաուլոյի համալսարանի սննդաբան Ամանդա Ֆիգեյրեդոն։
Կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ է՝ այն բարձրացնում է մտավոր և ֆիզիկական կատարողականությունը, նվազեցնում հոգնածության զգացումը։ Սակայն այս նյութը նաև խոչընդոտում է մելատոնինի՝ քնի հորմոնի արտադրությունը, որը դժվարություններ է առաջացնում քնելու հետ կապված։
Մասնագետի խոսքով՝ կոֆեինի կիսատրոհման պարբերությունը մարմնում չորսից վեց ժամ է՝ հենց այսքան ժամանակ է պահանջվում, որպեսզի արյան մեջ նյութի մակարդակը կիսով չափ նվազի։
Ֆիգեյրեդոն նշել է, որ կոֆեինի նկատմամբ արձագանքը մեծապես կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։ Խմիչքի նկատմամբ զգայունությունը կախված է գենետիկայից, տարիքից, ցիրկադային ռիթմերից, ինչպես նաև դեղորայքից։ Հետևաբար, «վեցժամյա կանոնը» բոլորի համար համընդհանուր չէ՝ այն ծառայում է որպես մոտավոր առաջարկություն։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի