Նաուսեդան պաշտոնապես ստորագրեց Լիտվայի կառավարության հրաժարականի հրամանը
Աշխարհ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ստորագրել է կառավարության և վարչապետ Գինտաուտաս Պալուցկասի պաշտոնական հրաժարականի մասին հրամանը։ Այս մասին հայտնում է Delfi լրատվականը։
Հրաժարականի պատճառը կապված է Պալուցկասի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի հետ։ Մասնավորապես, լիտվական լրատվամիջոցները բացահայտել էին, որ վարչապետի եղբոր կնոջ ստացած ԵՄ դոտացիաները օգտագործվել են սարքավորումներ ձեռք բերելու համար այն ընկերությունից, որը պատկանում էր հենց Պալուցկասին։
Հայտնի է նաև, որ Պալուցկասը հրաժարականից առաջ մեկնել էր երկշաբաթյա արձակուրդ՝ պատճառաբանելով, թե ցանկանում է հոգ տանել իր մեղուների մասին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)