Գերմանիան Eurofighter-ներով պաշտպանում է Լեհաստանի օդային սահմանը
Աշխարհ
Գերմանիայի զինված ուժերի՝ Լյուֆթվաֆե-ի կազմում գտնվող հինգ Eurofighter EF-2000 Typhoon կործանիչներ առաջիկա շաբաթներին կտեղակայվեն Լեհաստանում՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ նշելով, որ Գերմանիան հստակ աջակցություն է ցուցաբերում դաշինքի արևելյան թևին։
Նրա խոսքով՝ գերմանական ռազմաօդային ուժերը պատրաստ են պատասխանել հնարավոր սպառնալիքներին և աջակցել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։ Այս նախաձեռնությունն ընդգծում է դաշինքի ներսում անվտանգության համագործակցության խորացումը՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի և տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին։
Հիշեցնենք, որ վերջերս Լյուֆթվաֆեն սկսել է նաև հումանիտար օգնության օդային առաքումներ Գազայի հատվածում՝ աջակցելով միջազգային մարդասիրական ջանքերին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ