ԵՄ-ն սառեցրել է Ուկրաինային տրամադրվող աջակցությունը. Բորրել
Քաղաքական
Եվրոպական միության կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունն այս պահին փաստացի սառեցված է։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախկին հանձնակատար Ժոզեպ Բորրելը՝ EUObserver-ին տված հարցազրույցում։
Բորրելը նշել է, որ իր պաշտոնից հեռանալուց հետո ԵՄ-ից ռազմական աջակցություն չի տրամադրվել։ Եվրոպական խաղաղության հիմնադրամի 6.6 միլիարդ եվրոն շարունակում է արգելափակված մնալ Հունգարիայի դիմադրության պատճառով։ «Այդ հիմնադրամն այլևս չի գործում, և այժմ բոլոր օգնությունները պետք է իրականացվեն երկկողմ մակարդակով», — նշել է նա։
Բորրելի խոսքով՝ նմանատիպ փակուղային իրավիճակ է նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն գտնվում է անորոշության մեջ, քանի որ Հունգարիան կարող է միակողմանիորեն արգելակել պատժամիջոցների երկարաձգումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ