ԵՄ-ի օգնությունը Ուկրաինային սառեցված է․ EUobserver
Աշխարհ
ԵՄ-ի օգնությունն Ուկրաինային ներկայումս փաստացի սառեցված է։ Հաղորդել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է EUobserver-ը։
«Իմ հեռանալուց հետո Ուկրաինային ԵՄ-ից ռազմական օգնություն չի տրամադրվել։ Եվրոպական խաղաղության հիմնադրամում արգելափակված 6,6 միլիարդ եվրո է մնացել Հունգարիայի պատճառով: Սա դարձավ այս գործիքի վերջը: Այժմ ամեն ինչ պետք է արվի երկկողմ հիմքի վրա», - նշել է եվրոդիպլոմատիայի նախկին ղեկավարը։
Բորելի խոսքով՝ նման իրավիճակի է հանգեցրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համաձայնեցումը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «փակուղում է», քանզի պատժամիջոցների սահմանափակումները չեն կարող երկարաձգվել, եթե դրան դեմ հանդես գա Հունգարիան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ