ԱՄՆ սենատորները առաջարկել են պատժամիջոցներ Չինաստանի դեմ՝ Ուկրաինայում ՌԴ-ին «աջակցելու» համար
ԱՄՆ
ԱՄՆ սենատորները ներկայացրել են «STOP China and Russia Act» անունը կրող օրինագծի փոփոխություն, որը նախատեսում է պատժամիջոցներ Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ենթադրյալ աջակցություն ցուցաբերելու համար։ Փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում։
Նախաձեռնությունը ներառվել է «Ազգային պաշտպանության մասին» օրենքի նախագծի շրջանակում և նախատեսում է խիստ սահմանափակումներ՝ ուղղված Չինաստանի այն կազմակերպություններին ու պաշտոնյաներին, որոնք, ըստ ԱՄՆ-ի, նպաստում են Ռուսաստանի ռազմական կարողություններին։
Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է Պեկինին՝ Ռուսաստանին տեխնոլոգիական և առևտրային աջակցություն ցուցաբերելու մեջ, սակայն Չինաստանը հերքում է ռազմական աջակցությունը՝ հայտարարելով, որ գործում է միջազգային իրավունքի շրջանակում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ