Լիտվայում վարչապետի պաշտոնակատար է դարձել Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտը
Աշխարհ
Լիտվայում վարչապետի պաշտոնակատար է նշանակվել ֆինանսների նախարար Ռիմանտաս Շադյուսը, ով ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (ՄՊՀ)։ Այս մասին հայտնում է լիտվական LRT գործակալությունը։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ընդունել է կառավարության հրաժարականը՝ կորուպցիոն կասկածների պատճառով պաշտոնից հեռացած վարչապետ Գինտաուտաս Պալուցկասի հրաժարականից հետո։ Միաժամանակ որոշվել է, որ ժամանակավոր կառավարությունը կշարունակի աշխատանքը նույն կազմով։
Շադյուսը 1983 թվականին ավարտել է ՄՊՀ քիմիայի ֆակուլտետը, իսկ 2002-ին ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան Վիլնյուսի համալսարանից։ Նա երեք անգամ ղեկավարել է Լիտվայի ֆինանսների նախարարությունը՝ վերջին անգամ՝ 2024 թվականից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ