Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է նորանշանակ հրամանատարի մոր տան վրա՝ Բելգորոդում
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են նորանշանակ օդուժի հրամանատար Աнатոլի Կրիվոնոժկոյի մոր՝ Պրասկովյա Կրիվոնոժկոյի տանը, որը գտնվում է Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Մարդու իրավունքների խորհրդի անդամ Մարինա Ահմեդովան՝ Telegram-ում։
Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է դեռևս 2024 թվականին, ինչի հետևանքով տունը վնասվել է։ Սակայն Կրիվոնոժկոյի մայրը չի տուժել, քանի որ դեպքից առաջ նրա կրտսեր որդին տեղափոխել է նրան իր տուն։ Այս միջադեպի մասին լայն հանրայնացում է սկսվել այն բանից հետո, երբ Կրիվոնոժկոն նշանակվել է Ուկրաինայի օդուժի հրամանատար։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել