Հրդեհ՝ Խնձորեսկում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 5-ին, ժամը 00։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Փրկարար շառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 01:50-ին:
Այրվել է Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը՝ մոտ 50 քմ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի