Իրանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրան
Երեքշաբթի առավոտյան Իրանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) մասնագետները։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 5:06-ին Բամ քաղաքից 125 կմ հարավ-արևելք, որն ունի շուրջ 99 հազար բնակիչ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Այս պահին տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան