Թրամփին «խիստ» նախազգուշացրել են՝ նրա միջուկային հռետորաբանությունը կավարտվի աղետով
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «միջուկային հռետորաբանությունը» Ռուսաստանի նկատմամբ կարող է հանգեցնել աղետի։ Այս մասին ասել է ԱՄՆ նախկին կոնգրեսական և զենքի վերահսկողության և չտարածման վերլուծաբան Ջոն Թիրնին, ինչպես մեջբերում է ամերիկյան The Hill թերթը։
«Միջուկային հռետորաբանությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ այն շատ հեշտությամբ կարող է հանգեցնել սխալների կամ սխալ հաշվարկների, որոնք կարող են բերել աղետի», - ընդգծել է նա։
Վերլուծաբանի խոսքով՝ Թրամփը չի կարողանում զսպել իր զայրույթը, ինչը հանգեցրել է փաստացի միջուկային էսկալացիայի՝ պետության ղեկավարի կողմից Ռուսաստանին ավելի մոտ ամերիկյան սուզանավեր ուղարկելու որոշման ֆոնին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)