Ծնվել է աշխարհի «ամենամեծահասակ երեխան», որը «30 տարեկան» է
Այլ
ԱՄՆ-ում տղա է լույս աշխարհ եկել էմբրիոնից, որ պահվել է ավելի քան 30 տարի, հաղորդում է MIT Technology Review-ն։
Հոդվածում նորածնին անվանում են «ամենամեծահասակ երեխան», փոխանցում է Լենտան։
Ծնողները սաղմը «որդեգրել» են Լինդայից, որը 1994 թվականին ենթարկվել է արտամարմնային բեղմնավորման։ Այդ ժամանակ ստեղծվել է չորս էմբրիոն, որոնցից մեկը տեղափոխվել է կնոջ արգանդ, ինչի արդյունքում ծնվել է աղջիկ։ Մյուս երեք էմբրիոնները պահպանվել են կրիոսառեցման միջոցով։ Հոդվածում ասվում է, որ պահպանումը Լինդային տարեկան արժեցել է հազար դոլար։ Ի վերջո, մի քանի տասնամյակ անց, նա որոշել է սաղմերը տալ մեկ այլ ընտանիքի։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի