Մակրոնի կուսակցության առաջնորդը ցանկանում է հեռանալ նրանից․ France Info
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին վարչապետ և նախագահական «Վերածնունդ» կուսակցության գլխավոր քարտուղար Գաբրիել Ատալը պլանավորում է վերանվանել այն։ Այս մասին հայտնել է France Info ռադիոկայանը։
Ըստ տեղեկությունների՝ պաշտոնյան նամակ է ուղարկել կուսակցության մյուս անդամներին՝ խնդրելով նրանց արտահայտվել կուսակցության ապագայի մասին։ Ռադիոկայանի տվյալներով՝ քաղաքական գործիչը ներկայիս անվանումը՝ «Վերածնունդ» (Renaissance - խմբ․) համարում է «թույլ ապրանքանիշ»։
«Իրական պատճառն այլ է. անցյալ տարվանից «Վերածնունդ» կուսակցության գլխավոր քարտուղար Գաբրիել Ատալի նպատակն է ստեղծել կուսակցություն իր պատկերով և նմանությամբ», - ասվում է հոդվածում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)