ԱՄՆ-ում հայտարարել են՝ չեն կարող զենք մատակարարել Ուկրաինային
ԱՄՆ
Միացյալ Նահանգները որևէ լրացուցիչ զենք չունի Ուկրաինային փոխանցելու համար, ուստի Վաշինգտոնի հայտարարությունները մատակարարումների շարունակման մասին անիրատեսական են։ Այս մասին հայտարարել է ամերիկացի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը Deep Dive YouTube ալիքում։
«Մենք պարզապես որևէ լրացուցիչ զենք չունենք ուկրաինացիներին փոխանցելու համար», - ընդգծել է նա։
Պրոֆեսորը հեգնանքով նշել է, որ ամերիկյան զենքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «պահեստում» չէ, որպեսզի այն կարողանա արագ փոխանցվել Ուկրաինա։
Միրշայմերի խոսքով՝ Թրամփի՝ Ռուսաստանին ուղղված վերջնագիրը միայն հետաձգում է ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)