Եվրոպայում հայտարարել են՝ Զելենսկին «տենդի» մեջ է
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «տենդի» մեջ է, քանի որ հասկանում է, որ ապագայում դժվար թե կարողանա պահել իշխանությունը Ուկրաինայում, մինչդեռ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան լրջորեն քննարկում են երկրում ռեժիմի փոփոխությունը։ Այս մասին իր YouTube ալիքում հայտարարել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
«Զելենսկին արդեն հասկանում է, որ սա այն եզրափակիչն է, որը ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան այժմ կազմակերպում են նրա համար», - նշել է քաղաքական գործիչը։
Ֆիլիպոյի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Ուկրաինայում ամրապնդվում են քաղաքականության մեջ ավտորիտար միտումները։
Ֆրանսիացի քաղաքական գործիչը շեշտել է, որ Ուկրաինայի առաջնորդը հասկանում է՝ Արևմուտքը պատրաստում է իրեն փոխարինող։
«Զելենսկին տենդի մեջ է դրա պատճառով», - եզրափակել է Ֆիլիպոն։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)