Տխմարություն է, թե սրբազանները չպետք է ունենան անձնական կյանք․ Աշոտյան
Քաղաքական
«Ես իմ ու ձեր արժանապատվությունից ցածր եմ համարում լսել ձևակերպումը, թե Վեհափառն ունի զավակ։ Անգամ եթե մենք դա քննադատում ենք, բայց ռեպլիկացնում ենք այս բառակապակցությունը, մենք ջուր ենք լցնում Նիկոլի քարոզչությանը»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ չպետք է ուղղակի նստել ու հավատալ եկեղեցու մոգական ուժին՝ ասելով, որ մեկա Նիկոլին չի հաջողվելու կործանել եկեղեցին։ «Ես չեմ կարծում, որ պետք է շատ բեռ մնա եկեղեցու վրա եկեղեցին պաշտպանելու համար։ Վեհափառի ակնկալիքը իր հավատավոր հոտից այս պրոցեսների մեջ առաջնային է, բայց հավատավոր հոտը ևս, հետևելով իր հովվին, պետք է հույսը չդնի այն փաստի վրա, որ Նիկոլն ուր էր, որ եկեղեցին կար»,- ընդգծել է Աշոտյանը։
Անդրադառնալով Փաշինյանի կողմից հոգևորականների անձնական կյանքի մասին հայտարարություններին ՝ նա նշեց․ «Անձնական կյանքը չի սահմանափակվում անկողնով, երբ Նիկոլն ասում է` սրբազանները պիտի անձնական կյանք չունենան, դա տոտալ տխմարություն է ժողովրդավարության տեսանկյունից»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)