Գերմանիայի կանցլերը կոշտ զրույցներ է ունեցել Նեթանյահուի հետ Գազայի հարցով
Քաղաքական
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մի շարք կոշտ և նույնիսկ զայրալից հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ Գազայի պատերազմը դադարեցնելու շուրջ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով բարձրաստիճան գերմանացի պաշտոնյայի։
Մերցը հորդորել է Նեթանյահուին հասնել հրադադարի և թույլ տալ զգալիորեն ավելացնել հումանիտար օգնության՝ հատկապես սննդի և դեղորայքի մատակարարումը Գազա ցամաքային ճանապարհով։ Հաղորդվում է, որ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի հետ միասին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով ճնշում գործադրել Նեթանյահուի վրա։
Ավելի վաղ Իսրայելի դեսպանը Մոսկվայում հայտնել էր, որ Թել Ավիվի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելու շանսերը «մոտ են զրոյի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)