Թրամփի ջանքերով շուտով խաղաղություն կհաստատվի Երևանի և Բաքվի միջև․ ԱՄՆ կոնգրեսական
Քաղաքական
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնն ակնարկել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով շուտով խաղաղություն կհաստատվի Երևանի և Բաքվի միջև։
«Դոնալդ Թրամփի պես խաղաղարար նախագահ չի եղել: Կոնգո և Ռուանդա, Թաիլանդ և Կամբոջա, Պակիստան և Հնդկաստան, իսկ շուտով՝ Ադրբեջան և Հայաստան։ Նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի», - X-ում գրել է ԱՄՆ կոնգրեսականը:
Ավելի վաղ Middle East Eye գործակալությունը գրել էր, թե ուրբաթ օրը Վաշինգտոնում Ադրբեջանը և Հայաստանը կստորագրեն «փոխըմբռնման հուշագիր»։
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանն ու Բաքուն ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են Վաշինգտոնում կայանալիք հանդիպման մասին նախորդ օրը լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)