Նախկինում ցմահ դատապարտվածը այլ անձանց հետ փորձել է ՀՀ թմրանյութ բերել․ ԶԼՄ
Հասարակություն
Ինչպես հայտնել ենք, Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի, որոնցից մեկը՝ նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով մաքսանենգությամբ Հայաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Վերջիններս ձերբակալվել և կալանավորվել են:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկինում ցմահ դատապարտվածը Աշոտ Մանուկյանն է, որը ազատ էր արձակվել շուրջ 3 տարի առաջ։
Մանուկյանը 1996 թվականին զինծառայող է եղել, փողի հետ կապված վեճ է բռնկվել զորամասում, և նա սպանել է երեք ծառայակիցներին, երկուսը՝ զույգ եղբայրներ։ Վերջինս մեղքն ընդունել է, զղջացել, ներում խնդրել, սպանված զինվորների ծնողները ևս ներել են նրան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)