ՌԴ Սենատում Գուցուլի դատավճիռը որակվել է Սանդուի «դիկտատուրայի» դրսևորում
Քաղաքական
ՌԴ Դաշնության խորհրդի սենատոր Ալեքսանդր Վոլոշինը Մոլդովայի Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլի դատավճիռը որակել է որպես քաղաքական հաշվեհարդար Մայա Սանդուի իշխանության կողմից։ Նրա խոսքով՝ սա «դիկտատուրայի երկակի ստանդարտի օրինակ է՝ եվրոպական ուղու անվան տակ»։
Գուցուլը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ ֆինանսական խարդախության մեղադրանքով։ Վոլոշինը հայտարարել է, որ արևմտյան երկրները չեն դատապարտի այս քայլը, քանի որ այն համընկնում է նրանց պատկերացումների հետ «ժողովրդավարության» մասին։
Ինքը՝ Գուցուլը, դատավճիռն անվանել է քաղաքական հաշվեհարդար՝ հայտարարելով, որ այն «ոչ մի կապ չունի արդարադատության հետ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)