Կասկածյալ է ձերբակալվել 8 ամսական աղջիկ երեխայի սպանության գործով
Արտակարգ Պատահար
Ռուսաստանի Ալթայի երկրամասի Բերեզովկա գյուղում հայտնաբերվել է 8 ամսական աղջնակի դի։ Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, գործով արդեն ձերբակալվել է մի կին՝ կասկածվող երեխայի սպանության համար։
Մայրն օգոստոսի 5-ին հայտնել էր երեխայի անհետացման մասին, սակայն քննիչները տան և հարակից տարածքի զննության ընթացքում հայտնաբերել են մանկան մարմինը։ Նախնական տվյալներով՝ երեխան ստացել է ծանր գանգուղեղային վնասվածք, որն անհամատեղելի է եղել կյանքի հետ, գրում է Лента.ру-ն։
Ըստ ՔԿ-ի՝ ընտանիքը հաշվառված է եղել որպես սոցիալապես անբարեկեցիկ։ Ձերբակալված կնոջ նկատմամբ իրականացվում են քննչական գործողություններ։ Գործը հարուցվել է ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի («Չչափահասի սպանություն») հիմքով։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է