Արաբկիրի՝ մեկ տարի առաջ կալանավորված թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի
Քաղաքական
Մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։ Factor.am-ի այս տեղեկությունը հաստատել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, հաղորդում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ Արամ Ազատյանը ձերբակալվել էր գնումների ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի համար: Հունիսի 27-ին դատարանը որոշում էր կայացրել փոխել Ազատյանի խափանման միջոցը և կիրառել տնային կալանք երեք ամսով։ Հուլիսի 18-ին դատարանն Ազատյանի խափանման միջոցները փոփոխեց: Սահմանեց վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցների համակցություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)