Պուտինն ու Թրամփի հատուկ բանագնացը հանդիպել են Կրեմլում
Քաղաքական
Կրեմլը հրապարակել է տեսանյութեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի հանդիպումից։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է Պուտինը Կրեմլում դիմավորում Ուիտքոֆին և ձեռք սեղմում նրան։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Կրեմլը չի մանրամասնել բանակցությունների բովանդակությունը, սակայն ընդգծել է, որ Ուիտքոֆը Կրեմլ է այցելել որպես Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ։
Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ հարաբերությունների լարվածության ֆոնին՝ երբ կողմերը փորձում են ազդել միմյանց վրա ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ճնշումների միջոցով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)