ԱՄՆ-ն առաջիկա օրերին բանակցություններ կվարի Եվրոպայի և Ուկրաինայի հետ․ Ռուբիո
Աշխարհ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին բանակցություններ կվարի Եվրոպայի և Ուկրաինայի հետ՝ Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մերձեցման հարցում առաջընթացի հասնելու նպատակով։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, գրում է France 24-ը:
«Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք բանակցություններ կվարենք մեր եվրոպական դաշնակիցների, ինչպես նաև ուկրաինացիների հետ, պարզապես տեսնելու համար՝ ինչ առաջընթացի կարող ենք հասնել այդ ուղղությամբ», - հայտնել է նա:
Պետքարտուղարը հավելել է՝ առաջիկայում Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը կախված է Վաշինգտոնի աշխատանքի նշված ուղղությամբ առաջընթացից:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի