ՌԴ ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի կարևոր երկաթուղային հանգույցին՝ կանգնեցնելով ԶՈՒ տեխնիկայի փոխադրումը Դոնբաս
Քաղաքական
Ռուսաստանի Զինված ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի ռազմավարական երկաթուղային հանգույցին, որը ըստ Պաշտպանության նախարարության՝ ծառայել է որպես Ուկրաինայի զինված ուժերի տեխնիկայի հիմնական մատակարարման ուղի դեպի Դոնբաս։
Հարձակմանն մասնակցել են մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերը և հրետանին։ Թիրախավորվել են նաև մեծ հեռահարությամբ ԱԹՍ-ների պահեստներ, օտարերկրյա վարձկանների ժամանակավոր ճամբարներ և ԶՈՒ կառավարման կետեր՝ ընդհանուր առմամբ 133 տարածքներում։
Բացի այդ, ոչնչացվել են մի քանի ռազմավարական նշանակության թռչող և ծովային թիրախներ, այդ թվում՝ ութ «Storm Shadow» թևավոր հրթիռներ, HIMARS համակարգի հրթիռ, 240 ինքնաթիռատիպ ԱԹՍ և անօդաչու նավ՝ Սև ծովի հյուսիս-արևելքում։
Ռուսական կողմը նշում է, որ հարվածներն ուղղված են բացառապես ռազմական ենթակառուցվածքներին՝ բացառելով բնակելի և սոցիալական օբյեկտների թիրախավորումը։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի