Ինֆարկտն առանց նախանշանների. սրտաբանն զգուշացնում է լուռ սպառնալիքի մասին
Հասարակություն
Ինֆարկտը կարող է վրա հասնել առանց որևէ տեսանելի նախանշանների։ Այս մասին զգուշացնում է սրտաբան-ռեանիմատոլոգ Անտոն Վախլաևը՝ նշելով, որ ցավոք, սրտի մկանի սուր վնասումը հաճախ զարգանում է աննկատ։
Բժշկի խոսքով՝ այնուամենայնիվ կան որոշ նախազգուշացնող ազդանշաններ, մասնավորապես՝ սեղմող կամ այրող ցավը կրծքավանդակում՝ հատկապես ֆիզիկական լարվածության ժամանակ։ Եթե ժամանակի ընթացքում ֆիզիկական դիմացկունությունը նվազում է, իսկ ցավերը դառնում են հաճախակի և երկարատև, ապա սա կարող է վկայել սրտամկանի իշեմիկ հիվանդության մասին։
Վախլաևը նաև մատնանշել է գլխավոր ռիսկային գործոնները՝ ճարպակալում, բարձր ճնշում և անտեսված կանխարգելում։ Չնայած բժշկության առաջընթացին, սրտի և ուղեղի անոթային հիվանդությունները շարունակում են մնալ վաղաժամ մահվան գլխավոր պատճառն՝ անգամ գերազանցելով ուռուցքները։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի