ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի տարածքային հարցը հետաձգել «49 կամ 99 տարով»
ԱՄՆ
Միացյալ Նահանգները առաջարկել է Ռուսաստանին «49 կամ 99 տարով» հետաձգել Ուկրաինայում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքների ճանաչման հարցը։ Այս մասին հաղորդում է լեհական Onet պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ամերիկյան առաջարկները ներառում են՝ Ուկրաինայում հրադադար, այլ ոչ թե խաղաղություն, Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների փաստացի ճանաչում (այս հարցը 49 կամ 99 տարով հետաձգելով-խմբ․), Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մեծ մասի վերացում և երկարաժամկետ հեռանկարում՝ էներգետիկ համագործակցության, այսինքն՝ ռուսական գազի և նավթի ներմուծման վերսկսում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 7-ին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաղորդել է Ռուսաստանի համար «ընդունելի» ԱՄՆ առաջարկի մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)