Պետդուման ռուսներին կոչ է անում ջնջել դաջվածքները՝ «ապագան չկործանելու» համար
Հասարակություն
ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևը ռուսաստանցիներին կոչ է արել ազատվել դաջվածքներից՝ «հանուն սեփական ապագայի»։ Նա դրանք որակել է որպես «զզվելի նորաձևություն, որը տգեղացնում է մարդուն» և հայտարարել, որ դաջվածք ունեցողները երբեք չեն զբաղեցնի բարձր պաշտոններ պետական համակարգում կամ բիզնեսում։
«Դուք ոչ միայն փչացնում եք ձեր մարմինը, այլև՝ ապագան։ Եթե զղջում եք, գնացեք ու հեռացրեք այդ դաջվածքները», — ասել է նա Life.ru-ին։
Պատգամավոր Տատյանա Բուցկայան հավելել է, որ երիտասարդները հաճախ դաջվածքներ են անում անհարկի, իսկ ոմանք նույնիսկ արտաքինով նմանվում են երկարատև դատապարտվածների։ Նա խորհուրդ է տվել նախընտրել ժամանակավոր դաջվածքներ, որպեսզի հետո չզղջան։
Նշենք, որ սա նմանատիպ սահմանափակումների շարքից մեկն է․ ավելի վաղ Դումայում քննարկվել էր ռուս կանանց արգելել լողավազաններում սրինգ հագնել։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում