Կրեմլը հաստատել է՝ ԱՄՆ-ից ստացվել է Պուտին-Թրամփ հանդիպման վերաբերյալ ընդունելի առաջարկ
Քաղաքական
Ռուսաստանը ստացել է Վաշինգտոնից առաջարկ՝ կապված Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման կազմակերպման հետ, որը Կրեմլում համարում են «լիովին ընդունելի»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ փոխանցում է «Վեստի»-ի Telegram ալիքը։
Չնայած առաջարկը դիտարկվում է դրական, Ուշակովը հրաժարվել է բացահայտել դրա բովանդակությունը։ Նա նաև նշել է, որ քննարկվում են բանակցությունների անցկացման մի քանի հնարավոր վայրեր, սակայն առայժմ որևէ տեղորոշում հրապարակավ չի նշվում։
Ավելի վաղ պաշտոնյան հայտնել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպման կազմակերպման հարցն արդեն համաձայնեցված է, և այն կկայանա առաջիկա օրերին։ Վայրը ևս վերջնականացվել է, սակայն դեռ չի հրապարակվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)