Ֆրանսիայում հայտարարել են՝ Զելենսկին և Մակրոնը հուսահատ վիճակում են
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը հուսահատ վիճակում են Պուտին-Թրամփ առաջիկա բանակցություններից առաջ: Այս մասին հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն X-ում։
Քաղաքական գործիչը նրանց անվանել է կորած, ապշած, ապակողմնորոշված և փլուզված։ «Ալյասկայում Թրամփի և Պուտինի հանդիպման մասին հայտարարությունը ռումբի ազդեցություն ունեցավ»,- հայտարարել է նա։
Ֆիլիպոն հավելել է՝ Ուկրաինայի եվրոպացի գործընկերները՝ Զելենսկու գլխավորությամբ, հայտնվել են լիակատար փակուղում։ «Նրանք չգիտեն, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից», - նշել է նա։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)