Samsung-ը դադարեցնում է չորս հայտնի Galaxy սմարթֆոնների աջակցությունը
Samsung-ը հայտարարել է, որ դադարեցնում է Galaxy սմարթֆոնների չորս հայտնի մոդելների թարմացումների թողարկումը: Սա, ինչպես գրում է GizmoChina-ն, նշանավորում է այս սարքերի ծրագրային ապահովման աջակցության ավարտը։
Այժմ այս մոդելների օգտատերերը չեն ստանա կարևոր անվտանգության թարմացումներ և սխալների շտկումներ, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում կիբեռսպառնալիքների և հնարավոր անսարքությունների նկատմամբ։
Սարքերը, որոնց համար աջակցությունը դադարեցվել է, ներառում են Galaxy A22, Galaxy F22, Galaxy M32 և Galaxy M42 5G մոդելները։
Այս չորս մոդելներն էլ թողարկվել են 2021 թվականին: Սկզբում նրանց խոստացվել էր մինչև երկու հիմնական Android օպերացիոն համակարգի թարմացումներ և չորս տարվա անվտանգության թարմացումների աջակցություն: Դրանց համար վերջին հիմնական թարմացումը Android 13-ն էր, որը թողարկվել էր երկու տարի առաջ, և այժմ անվտանգության թարմացումների աջակցությունը նույնպես ավարտվում է։
Չնայած Galaxy A22, F22, M32 և M42 5G սմարթֆոնները կշարունակեն գործել սովորականի պես, ապագա թարմացումների բացակայությունը նշանակում է, որ դրանք չեն պաշտպանվի նոր հայտնաբերված խոցելիություններից: Իրենց սարքերում զգայուն տվյալներ պահող սեփականատերերին խստորեն խորհուրդ է տրվում դիտարկել ավելի նոր մոդելի անցումը, որն առաջարկում է բարելավված ծրագրային աջակցություն:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է