Հանկարծամահ եղած զինծառայողի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել. նախաձեռնվել է քրվարույթ
Հասարակություն
Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։
ՀՀ քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Մարմնի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- մանրամասնել են ՔԿ-ից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)