«Կովկասյան միջանցքը չպետք է օտարերկրացիների հեգեմոնական նպատակների ճանապարհ դառնա»․ Իրանի նախագահը՝ Փաշինյանին
Իրանի պաշտոնական լրատվամիջոցները մանրամասներ են ներկայացրել ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի միջև այսօր կայացած հեռախոսազրույցից, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Վաշինգտոնյան բանակցությունների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ Սյունիքով անցնող «Թրամփի ուղու» վերաբերյալ։
Փեզեշքիանը, ըստ հաղորդագրության, հայտարարել է` Կովկասյան միջանցքը չպետք է օտարերկրացիների հեգեմոնական նպատակների ճանապարհ դառնա։
«Սկզբունքային և տրամաբանական մոտեցումները միշտ եղել և մնում են Թեհրանի և Երևանի միջև բարեկամական և ռազմավարական կապերի ամրապնդման ամուր և հիմնական հիմքը, և այդ պատմական և խորը հարաբերությունները խաթարելուն ուղղված ցանկացած փորձ ու գործողություն կտրականապես մերժվելու և անընդունելի է լինելու երկու երկրների կողմից»,- իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ հավելել է Իրանի նախագահը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)