Մակրոնը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հեռախոսազրույցից
Քաղաքական
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցից։
«Ողջունեցի ԱՄՆ-ի հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Հուսով եմ՝ այս համաձայնագիրը արագ կհանգեցնի երկու կողմերի շահերը հարգող խաղաղության պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը»,- X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահը՝ վերահաստատելով Ֆրանսիայի հանձնառությունը Հարավային Կովկասի խաղաղության և բարգավաճման հարցում և իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«Վարչապետի՝ հուլիսի 14-ին Փարիզ կատարած այցից հետո մենք վերջապես համաձայնության եկանք շարունակել խորացնել մեր երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- հավելել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)