Ռոստովի մարզում արգելվել է Ուկրաինայի ԶՈւ անօդաչու հարվածների նկարահանումը
Քաղաքական
Ռոստովի մարզի իշխանությունները արգելել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարվածների լուսանկարահանումը, տեսանկարահանելը և դրանց արդյունքների հրապարակումը ինտերնետում կամ լրատվամիջոցներում։ Այս մասին տեղեկացնում է մարզի կառավարության կայքը։
Արգելված է նաև զինծառայողների տեղակայման և կյանքի ընթացքի լուսանկարահանումը։ Քաղաքացիները կտուգանվեն մինչև 5 հազար ռուբլի, պաշտոնյաները՝ մինչև 40 հազար, իսկ իրավաբանական անձինք՝ մինչև 400 հազար ռուբլի։
Նախկինում նման արգելք էր կիրառվել նաև Ղրիմի Հանրապետությունում՝ անվտանգության և կարևոր ռազմական օբյեկտների պաշտպանությունն ապահովելու նպատակով, ինչի մասին հայտնել էր Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)