Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս մեկ տրանշ՝ Ռուսաստանի բանկի ակտիվների եկամուտներից
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային տրամադրել է 1,6 միլիարդ եվրո գումար՝ երրորդ տրանշը, որը ստացել է Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներից եկող եկամուտների հաշվին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ԵՀ նյութերին։
Առաջին տրանշը Կիևն ստացել էր 2024-ի հուլիսին, երկրորդը՝ 2025-ի ապրիլին։ Նույնիսկ եթե ռուսական կարգավորողի հիմնական գումարները դեռևս սառեցված են, դրանցից ստացված տոկոսները օգտագործվում են Ուկրաինային աջակցելու համար։
2024-ի վերջում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հույս էր հայտնել, որ սառեցված ռուսական ակտիվները կկոնֆիսկացվեն և կուղղվեն երկրի վերականգնմանը։ 2025-ի հունիսին նա հայտնել էր, որ Կանադան Ուկրաինային փոխանցել է 1,7 միլիարդ դոլար՝ ռուսական ակտիվների եկամուտներից ստացված միջոցների հաշվին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)