Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, տեղեկացնում է նախագահության մամուլի ծառայությունը։
«Երկարատև զրույց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Տարբեր մանրամասներով քննարկվել են երկկողմ համագործակցության և ընդհանուր դիվանագիտական իրավիճակի կարևոր հարցեր», — գրել է Զելենսկին իր Telegram-յան ալիքում։
Նախագահը նշել է, որ Հնդկաստանը աջակցում է խաղաղարար ջանքերին՝ նշելով, որ «Ուկրաինային առնչվող բոլոր հարցերը պետք է լուծվեն Ուկրաինայի մասնակցությամբ»։ Զելենսկին հավելել է, որ քննարկել է Մոդիի հետ նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Երկու առաջնորդները պայմանավորվել են սեպտեմբերին կայացնել անձնական հանդիպում։
Ավելի վաղ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի՝ Իլհամ Ալիևի հետ, ում տեղեկացրել է Կիևի գործընկերների հետ շփումների մասին, որոնք, նրա խոսքով, հավասարապես ձգտում են պատերազմի իրական ավարտին և արդյունավետ դիվանագիտության։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)